Դպրոցներում երեխաներին պետք է կռվել, կրակել սովորեցնեն

Feb 22, 2018 Comments Off on Դպրոցներում երեխաներին պետք է կռվել, կրակել սովորեցնեն

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ,  «Ծառուկյան» խմբակացության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց.

«Հայկական կողմը քարոզչական առումով պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ: Մենք հաճախ տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպիսի քարոզ է իրականացնում հենց իրենց դասագրքերում:Այս ամենը մենք լսում ենք, աշխարհին ենք ներկայացնում մեր մոտեցումները, բայց հաճախ տեսնում ենք, որ քաղաքակիրթ աշխարհն այս դրսևորումների վերաբերյալ լուռ է մնում: Պետք է հետևություններ անել, բայց միևնույն ժամանակ՝ քայլեր ձեռնարկել:Մեր դպրոցներում պետք է կռվել, կրակել սովորեցնեն »:
Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: