«Գուցե և Պորոշենկոյին մթերաբաժին բերեմ բանտում…». Սահակաշվիլի

Feb 22, 2018 Comments Off on «Գուցե և Պորոշենկոյին մթերաբաժին բերեմ բանտում…». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրանիայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ, «Նոր ուժերի շարժում» կազմակերպության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին խոստացել է «տուն՝ Ուկրաինա» վերադառնալ շատ շուտով:

«Ինձ հետ կամ առանց ինձ, այդ իշխանության վերջն արդեն եկել է, եւ ես տուն՝ Ուկրաինա կվերադառնամ արդեն շատ շուտով, երեք տարուց շատ ավելի շուտ: Գուցե եւ Պորոշենկոյին մթերաբաժին բերեմ բանտում, ես հիշաչար չեմ…»,- գրել է նա Facebook-ում:

Հիշեցնենք,որ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը արգելել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին մուտք գործել այդ երկիր մինչև 2021 թվականը՝3 տարի:

Փաստաբանը կբողոքարկի որոշումը:

Հիշեցնենք, որ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու պահանջով մի քանի միտինգներ անցկացնելուց հետո՝ Սաակաշվիլիին Ուկրաինայից Լեհաստան էին արտաքել։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: