«Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել». Շավարշ Քոչարյան

Feb 22, 2018 Comments Off on «Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել». Շավարշ Քոչարյան

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց. «Օրեր առաջ տոնեցինք մեր ժամանակակից պատմության ամենավառ իրադարձություններից մեկը՝ Ղարաբաղյան շարժման 30 ամյակը:30 տարի առաջ այս օրերին գրվել է նաև մեր տարածաշրջանի պատմության ամենամութ էջերից մեկը, երբ Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու խաղաղ պահանջներին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից փորձ կատարվեց լռեցնել արցախահայությանը՝ Ադրբեջանի ողջ տարածքով հակահայկական ջարդերի ալիքով: Նա նկատեց, որ այն բռնության ալիքը, որ սկսվեց Սումգայիթում, շարունակվեց Ադրբեջանի այլ վայրերում ևս՝ Կիրովաբադում, Բաքվում» :

 «Ատելությունն  ու  հայատյացությունը  այսօր դարձել է Ադրբեջանի ղեկավարության ներքին և արտաքին քաղաքականության անքակտելի մասը, որի վրա նրանք կառուցում են ադրբեջանցի ժողովրդի ինքնագիտակցումը  :Ադրբեջանի իշխանությունների գործելաոճը չի փոխվել: Մենք դրան ականատես եղանք, երբ 2013 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Ռամիլ Սաֆարովն Ադրբեջան վերադառնալուն պես ազատ արձակվեց և հերոսացվեց: 2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում աշխարհը նորից ականատես եղավ հայերի հանդեպ ադրբեջանական հասարակության սերմանված ատելության քարանձավային դրսևորումներին՝ ուղղված թե՛ խաղաղ բնակչության, թե՛ ռազմագերիների դեմ: Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքակիրթ աշխարհի կանոնները և միջազգային իրավունքի նորմերն այդ երկրի իշխանությունների համար դատարկ հնչյուններ են»,- հայտարարեց փոխնախարարը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: