Հովհաննես Մարգարյանը կորցրեց Արթուր Բաղդասարյանի նվիրած պաշտոնը

Feb 22, 2018 Comments Off on Հովհաննես Մարգարյանը կորցրեց Արթուր Բաղդասարյանի նվիրած պաշտոնը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ գումարման ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը 2017-ին ՀՎԿ պարտությունից հետո անգործ չմնաց՝ Արթուր Բաղդասարյանը նրան նշանակել էր իրեն պատկանող «Հայասի գրուպ» ընկերության տնօրեն։ Նա տնօրեն դարձավ այն ժամանակ, երբ «Հայասիի» գործերը լավ չէին՝ պարտքեր ուներ, արտադրանքը նորմալ չէր իրացվում եւ այլն։

Մենք տեղեկացանք, որ Մարգարյանն օրերս ազատվել է պաշտոնից։ Նրա հետ խոսել չհաջողվեց։

ՕԵԿ-ից ասացին, որ նա առողջական խնդիրներ ունի եւ մոտ օրերս վիրահատվելու է, դրա համար աշխատանքի չի գնում։ Սակայն մեր տեղեկությունը հաստատեցին «Հայասի գրուպից», ասացին, որ անցյալ շաբաթվանից տնօրենն այլեւս Հովհաննես Մարգարյանը չէ, նրան փոխարինում է Մուրադ Մուրադյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: