Անավարտ են.հանձնարարեց ուսումնասիրել

Feb 22, 2018 Comments Off on Անավարտ են.հանձնարարեց ուսումնասիրել

«2017 թվականի նոյեմբերի 9-ին անդրադարձ ենք կատարել վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկման արդյունավետության բարձրացման ու վարչական դատարանների բեռնաթափման հարցին:Արդարադատության նախարարության կողմից արդեն իսկ մշակվել են իրավական ակտերի նախագծեր, որոնք ուղղված են նշված հարցերի կարգավորմանը», – կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Արձանագրվել են շուրջ 1000 անավարտ վերաքննիչ բողոքներ, որոնք ներկայացվել են վարչական մարմինների կողմից, չնայած, նման գործերի կապակցությամբ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը հստակ չէ, քանի որ առկա է ձևավորված միասնական դատական պրակտիկա ու դատավարության ընթացքում արձանագրվել են ապացույցների լիարժեքության խնդիրներ», – ասաց նա:

Նման իրավիճակը բացասաբար է ազդում վարչական վերաքննիչ դատարանների ծանրաբեռնվածության վրա,ասաց վարչապետը և հավելեց,որ  նույնիսկ այն պարագայում, որ վերջերս կառավարության նախաձեռնությամբ վարչական վերաքննիչ դատավորների թվաքանակը ավելացվել է երեքով:

Վարչապետը ՀՀ ոստիկանության պետին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել վարչական վերաքննիչ դատարան ներկայացված այն բողոքները, որոնց կապակցությամբ դատարանի կողմից արձանագրվել են ապացույցների հավաքագրման, լիարժեքության, մեկնաբանման թերություններ ու ձեռնարկել ներկայացված վերաքննիչ բողոքները հետ վերցնելուն ուղղված գործողություններ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: