7 օր ՊԵԿ նախագահին,10 օր՝կառավարության աշխատակազմի ղեկավարին

Feb 22, 2018 Comments Off on 7 օր ՊԵԿ նախագահին,10 օր՝կառավարության աշխատակազմի ղեկավարին

«2017-ին պետական բյուջեի եկամուտները 2016-ի համեմատությամբ աճել են շուրջ 125 միլիարդ դրամով:Առկա են խնդիրներ՝ հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, օրենսդրական ոչ հստակ կարգավորումների հետևանքով հարկերի վճարումից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների հստակության ու նպատակային օգտագործման հարցերում », -Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարկային ստվերի ռիսկերին ու ոլորտային այլ խնդիրներին:

ՊԵԿ-ի կողմից վերջերս կազմակերպվել են 18 ոլորտների հարկ վճարողների հետ հանդիպման  արդյունքում արձանագրվեցին  խնդիրների լուծումները, այդ թվում՝ հարկային ստվերի վերաբերյալ, գտնվում են նաև մի շարք այլ գործադիր մարմինների իրավասությունների տիրույթում,ասաց վարչապետը և   ՊԵԿ նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խնդիրները ըստ ոլորտների փոխանցել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ:

«Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ 10-օրյա ժամկետում մշակել ու ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում կառավարության աշխատակազմ կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկերի նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման ու ոչ հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վերհանված ոլորտային ու համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ:Բոլոր լուծումները, որոնք որ այդ աշխատանքային խումբը ներկայացնելու է, համար առաջին պայմանը օրինապահ հարկ վճարողների կյանքը հեշատցնելն է», – ասաց Կարեն Կարապետյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: