Մխիթարյանը կընդգրկվի Էստերսունդի հետ խաղին

Feb 21, 2018 Comments Off on Մխիթարյանը կընդգրկվի Էստերսունդի հետ խաղին

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի շվեդական «Էստերսունդին»:

Արսեն Վենգերն այսօր նշել է, որ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, կլինի «Արսենալի» մեկնարկային կազմում:

Նա նաև հավելել է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը փոքր-ինչ վատառողջ է, բայց մինչև եզրափակիչ պատրաստ կլինի խաղին:

Խաղը կկայանա վաղը՝ փետրվարի 22-ին:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: