«Դեղատոմսով դեղերի դուրս գրելը նոր երևույթ չէ». Սամվել Զաքարյան (video)

Feb 22, 2018 Comments Off on «Դեղատոմսով դեղերի դուրս գրելը նոր երևույթ չէ». Սամվել Զաքարյան (video)

«Այնպես չէ, որ նախկին օրենքով թույլատրվում էր դեղեր բաց թողնել առանց դեղատոմսերի, ուղղակի նոր օրենքով դեղերի դուրսգրումն ավելի խիստ է վերահսկվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյան: Ըստ Սամվել Զաքարյանի՝ այս կարգը իրենից անսպասելի կամ էլ արտասովոր ոչինչ չի բերում մեր իրականություն, քանի որ օրենքը գործել է նաև նախկինում. «Կա մեկ այլ խնդիր, որոնք դրվել են մեր դեղատների առաջ: Ամեն մի դեղատուն պարտադիր պետք է ունենա համակարգիչներ, որոնցով աշխատակիցները դեղատոմսերին կծանոթանան էլեկտրոնային տարբերակով: Իսկ դրա համար անհրաժեշտ են հատուկ ID-ներ, որոնցով կապահովեն մուտքը ծրագիր»: Բանախոսը դրական է համարում այս փոփոխությունը, սակայն դրան անցնելու համար տրամադրված է շատ կարճ ժամանակ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: