«Չփորձվե՛ս Աթեշյան, Հայաստան գալ». Արագած Ախոյան (video)

Feb 22, 2018 Comments Off on «Չփորձվե՛ս Աթեշյան, Հայաստան գալ». Արագած Ախոյան (video)

Արագած Ախոյանը վստահ է, որ Աթեշյանի նամակից հետո նրա վերջին այցը Հայաստան, պարզապես զգոնության ստուգում է եղել, որպեսզի տեսնի թե Հայաստանում ի՞նչ արձագանք են ունեցել իր քայլերը. «Եթե Հայստանում Աթեշյանը պասիվության դրսևորում նկատեր, իր այդ քայլը սահուն կանցներ, բայց նման վարքագիծ ունեցող հոգևորականին կարելի էր տեղը նստեցնել» :
Արագած Ախոյանը խորհուրդ տվեց Արամ Աթեշյանին Հայաստան այլևս չգալ, այլապես իր բաժին կերակուրը նա օդանավակայանում կստանա. «Մենք առաջիկայում գնալու ենք Ստամբուլ ու գնալու ենք պարզ ճակատով, բայց Աթեշյանն իրավուքն չունի ևս մեկ անգամ Հայաստան գալ: Նրա գալու դեպքում նա իրեն արժանի պատասխանը կստանա»:Եզրափակելով խոսքը՝ բանախոսը հիշեցրեց, որ բազմիցս Մայր Աթոռին տեղեկացրել է Աթեշյանի ոչ հայանպաստ քայլերի մասին և անհրաժեշտության դեպքում կարող է 2010թ.-ից սկսած թվարկել Աթեշյանի բոլոր քայլերը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: