«Աթեշյանի լկտիության գագաթնակետը». Արագած Ախոյան (video)

Feb 22, 2018 Comments Off on «Աթեշյանի լկտիության գագաթնակետը». Արագած Ախոյան (video)

«Վերջին տարիներին կապը պոլսահայության հետ բավականին ամուր է  և մենք անտարբեր չենք մեր հայրենիքում կատարվող իրադարձությունների նկատմամբ»,- այսօր Հայելի ակումբում ասաց Արագած Ախոյանը:

Երեկ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ բողոքի ակցիա անցկացրեցին ընդդեմ Արամ Աթեշյանի: Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում որոշվել է՝ Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

«Մենք ամեն օր պատրաստ ենք այս հարցի շուրջ խոսելու, որովհետև եթե հարցը չբարձրացնենք, այն ավելի արմատական խնդիր կդառնա: Ես չէի պատկերացնում, որ հնարավոր է մի օր Մայր Աթոռում ցույց անել, բայց մենք տեսանք,թե ինչպիսի զորբայության շնորհիվ Աթեշյանը կարողացավ ինքնամատաղ լինել թուրքական  իշխանություններին ու նորից բազմել Պոլսո պատրիարքի փոխանորդի աթոռին»:

Իր խոսքի վերջում բանախոսը ևս մեկ անգամ շեշտեց՝  թյուր կարծիք է, որ Արամ Աթեշյանին թուրքական իշխանություններն են նշանակել:

Մանրամասները՝ տեսանյութում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: