Ռուսաստանը սկսում է «օրենքով գողերի» արտաքսումը.նրանց մեջ 30 հայ կա

Feb 22, 2018 Comments Off on Ռուսաստանը սկսում է «օրենքով գողերի» արտաքսումը.նրանց մեջ 30 հայ կա

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, Ռուսաստանյան իշխանությունները սկսում են երկրից քրեական հեղինակությունների արտաքսման գործընթացը։ Արտաքսման հարցով բոլոր «քրեականներին» անձամբ ընդունել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին Ռուսաստանում կա 432 «օրենքով գող»։   Նրանցից 318-ն ազատության մեջ են գտնվում, 114-ը՝ անազատության, 31-ը՝ հետաքննության փուլում, 19-ը՝ հետախուզման մեջ։ 242 «քրեական հեղինակություններ» վրացիներ են, 51-ը՝ ռուսներ, 30-ը՝ հայեր, 26-ը՝ եզդիներ, 16-ը՝ ադրբեջանցիներ, 10-ը՝ աբխազներ, 8-ը՝ չեչեններ և 7-ը՝ հրեաներ։Վրաստան արտաքսվողների թիվը ամենամեծն է : Արտաքսումն իրականացվում է ՌԴ քրեական դատավարության հիման վրա։ Շատ դեպքերում նրանց ձերբակալությունները կատարվում են մեքենայության, թմրանյութերի ձեռքբերման ու վաճառքի համար։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: