1988-ի փետրվարյան օրերին գլխավոր զգացողությունը ազատության արբեցնող մթնոլորտն էր.Լևոն Զուրաբյան

Feb 21, 2018 Comments Off on 1988-ի փետրվարյան օրերին գլխավոր զգացողությունը ազատության արբեցնող մթնոլորտն էր.Լևոն Զուրաբյան

«1988-ի փետրվարյան օրերին գլխավոր զգացողությունը ազատության արբեցնող մթնոլորտն էր: Շատ քիչ սերունդների է վիճակվում դուրս գալ նման պայքարի եւ հասնել իրենց նպատակներին», – Ազատության հրապարակում «Սկիզբ-88» խորագրով տոնական հավաքի ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Հայաստանցիները պետք է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների արձանները դնեն:Որովհետեւ շատերը մոռանում են, որ նույն ԽՍՀՄ-ում թե Շարժումից առաջ, թե հետո, եղել են տարատեսակ շարժումներ, բայց դրանք ողբերգական ավարտ են ունեցել: Ղարաբաղյան շարժման մեկնարկից մի քանի ամիս առաջ Ղազախստանում տեղի ունեցավ ապստամբություն՝ ղեկավարի փոփոխության հարցով: Ժողովուրդը դուրս եկավ փողոց, բայց վատ ղեկավարման պատճառով շարժումը վերածվեց էքստրեմիստական բորբոքումների, որոնք արյան մեջ ճնշվեցին: Դրանից հետո եղան ընդվզումներ Թբիլիսիում, Վիլնյուսում եւ Ռիգայում, եւ դրանք բոլորը արյունալի ավարտ են ունեցել, իսկ «Ղարաբաղ» կոմիտեն այնքան ճիշտ տարավ պայքարը եւ հավասարակշիռ պահանջներ դրեց, որ սովետական իշխանությունը չկարողացավ որեւէ պրովոկացիա օգտագործել», – ասաց Լեւոն Զուրաբյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: