30 տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը․ Արամ Մանուկյան

Feb 21, 2018 Comments Off on 30 տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը․ Արամ Մանուկյան

Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցավ Արցախյան շարժման մեկնարկի 30-ամյա հավաքը: Հրապարակում երեք օրվա ընթացքում կգործի ցուցահանդես, որի ընթացքում կցուցադրվեն Շարժման առաջին տարիներից լուսանկարներ, պլակատներ, ցուցապաստառներ: Երեսուն տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը: Այս մասին   հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

«Այս հրապարակում սկսվեց շարժում, որը սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը, խարխլեց այդ կայսրության հիմքերը, խարխլեց նաև սոցիալիստական լագերի՝ Արևելյան Եվրոպայի երկրի հիմքը: Ղարաբաղյան ազատագրական շարժումն առաջնեկն էր ամբողջ այդ ազատական շարժումների:  Այդ շարժումը ոչ միայն առաջինն էր իր սկզբով, այլ առաջինն էր իր մոբիլիզացիայով, իր կազմակերպվածությամբ, իր հումանիզմով, իր երկարակեցությամբ և առաջինն էր իր արդյունքով:  Եվ այդ հզորության հիմնական գաղտնիքը, Արամ Մանուկյանի խոսքով,  Ղարաբաղ կոմիտեն էր, որը երկար ժամանակ ղեկավարեց շարժումը:»,- ասաց Արամ Մանուկյանը:

«Կոմիտեն այնքան հեղինակության պահուստ ուներ, որ երեք տարվա ընթացքում այս հրապարակը լեփ-լեցուն մնաց: Եվ այդ վստահության պաշարը բավականացրեց հետագա տարիներին պետություն կառուցելու համար», – նշեց Կոնգրեսի փոխնախագահը՝ թվարկելով կոմիտեի անդամների անունները:

Նախ, առաջի կազմում էին Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը, Մանվել Սարգսյանը:

Այնուհետեւ եկան Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Համբարձում Գալստյանը, Ալեքսան Հակոբյանը, Սամվել Գեւորգյանը, Սամսոն Ղազարյանը, Դավիթ Վարդանյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: