Իրանի ավիաաղետի զոհերի 30 մարմիններ հայտնաբերել են

Feb 21, 2018 Comments Off on Իրանի ավիաաղետի զոհերի 30 մարմիններ հայտնաբերել են

Press TV-ն փոխանցում է,որ  Իրանի ավիաաղետի 66 զոհերի մարմիններից միայն 30-ն է հայտնաբերվել, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Բարդ տեղանքի ու եղանակային վատ պայմանների հետեւանքով, զոհերի մարմինների տեղափոխումը հնարավոր չի եղել իրականացնել երեկ ու այսօր, մարմինները նախատեսվում է տեղափոխել միայն վաղը՝ չորեքշաբթի: Խիտ մառախուղն ու տեսանելիության բացակայությունը լեռնային հատվածում պահպանվում է:

Զոհվել էին 60 ուղեւորներն ու անձնակազմի 6 անդամները:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: