Քեմբրիջի շրջանավարտին՝ «պատմության մեջ ամենավատ բռնացողին»`մեղադրանք

Feb 21, 2018 Comments Off on Քեմբրիջի շրջանավարտին՝ «պատմության մեջ ամենավատ բռնացողին»`մեղադրանք

Բբրիտանական The Guardian-ի փոխանցմամբ, Բիրմինգեմի թագավորական դատարանը դատապարտել է Քեմբրիջի 29–ամյա շրջանավարտ Մեթյու Ֆալդերին, ով տեղի համալսարանի դոկտորանտ է, թեկնածուական թեզ է գրում գեոֆիզիկայից, ում մամուլը անվանել է «Միացյալ Թագավորության պատմության մեջ ամենավատ» բռնացողն ու պեդոֆիլը, 32 տարի ազատազրկման։

Սոցցանցերում, գտելով  դեռահասների, ինչպես նաև երիտասարդ տղաների ու աղջիկների, նա  ստիպել է նրանց ստորացուցիչ գործողություններ կատարել. մերկ վիճակով շան կեր ուտել, շրթներկով մարմնի վրա գրել «ես պոռնիկ եմ ու խոզ» և այլն, ինչից հետո դրել է դրանց տեսագրությունները «սև համացանցում»։ Նա նաև բռնաբարությունների, սպանությունների և մանկական պոռնոյի տեսարաններ է տեղադրել։

Պեդոֆիլի զոհերը եղել են պրոբլեմատիկ դեռահասները՝ անորեքսիայով կամ ընկճախտով տառապող աղջիկներ, ում նա խոստանում էր վճարել նվաստացումների համար։

 

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: