Աշխարհազորայինները ժամանել են Աֆրին

Feb 20, 2018 Comments Off on Աշխարհազորայինները ժամանել են Աֆրին

Սիրիայի պետական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ, Սիրիայի աշխարհազորայինները ժամանել են Աֆրին տեղացիներին Թուրքիայի ագրեսիայի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու համար:

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ուժերը Աֆրին ժամանելուն պես գնդակոծել են սիրիական աշխարհազորայինների գտնվելու վայրը:

Աշխարհազորայինները «մասնակցելու են Թուրքիայի ագրեսիայի եւ ԻՊ դեմ դիմակայությունում՝ պաշտպանելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ խոչընդոտելով Էրդողանի ռեժիմի եւ իր վարձու ահաբեկիչների՝ այդ շրջանը գրավելու փորձերին»:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: