17 թուրք պաշտոնյաներ նավակով փախել են Հունաստան

Feb 20, 2018 Comments Off on 17 թուրք պաշտոնյաներ նավակով փախել են Հունաստան

politischios.gr. կայքի փոխանցմամբ, Հունաստանում քաղաքական ապաստան են խնդրել Թուրքիայի 17 քաղաքացիներ, որոնք նախորդ օրը Թուրքիայից փչովի նավակով փախել են այդ երկիր:

Նախորդ օրը Հունաստանի ափամերձ պահպանության ծառայությունը հաղորդել է, որ Ինուսես կղզում ափ է դուրս եկել 17 մարդ, որոնց բոլորին հանձնել են նավահանգստի իշխանություններին:

«Խոսքը թուրք պետական ծառայողների և դատավորների մասին է, որոնք պնդում են, թե Էրդողանի վարչակազմի հետապնդումների պատճառով իրենց բանտարկություն է սպառնում: Նրանք բոլորը տեղափոխվել են փախստականների և ներգաղթյալների ընդունման կենտրոն՝ գրանցման համար»,- հաղորդել է պարբերականը:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: