Ինչ նպատակով է Լիբանանի նախագահը գալիս Հայաստան

Feb 20, 2018 Comments Off on Ինչ նպատակով է Լիբանանի նախագահը գալիս Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսված են Լիբանանի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Միշել Աունը հանդիպում կունենա նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այնուհետեւ կայցելի Մայր Տաճար եւ գանձատուն:

Հանրապետության Նախագահի նստավայրում հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միշել Աունը ԶԼՄ-ների առջեւ հանդես կգան հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված են նաեւ նախագահ Միշել Աունի այցելությունները Մատենադարան եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: