Արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է

Feb 20, 2018 Comments Off on Արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրվել է

Սերժ Սարգսյանն փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամների հետ հանդիպման ժամանակ ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւներ է հանձնել մի շարք հոգեւորականների:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից մասնավորապես, ՀՀ նախագահը Ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: