«Հետախուզվում են» Նորատուսցի Ալիկի եւ մյուսների գործով ապացույցներ դանակը, պարկուճները.ՀԺ

Feb 20, 2018 Comments Off on «Հետախուզվում են» Նորատուսցի Ալիկի եւ մյուսների գործով ապացույցներ դանակը, պարկուճները.ՀԺ

Հայկական ժամանակը գրում է.2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներ չկան: Դատարանը դրանց երեկ հնարավորություն չունեցավ «հայտնաբերելու»:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչելորի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էիսկ հրազենային վիրավորում ստացած38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «ՍուրբԱստվածամայր» բժշկական կենտրոնԱվելի ուշստացած վնասվածքներից մահացել էրնաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ ԱլիկԲանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահԲդո մականունով հայտնի ԱրմենԳասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Նշենք, որ  նախորդ նիստին սույն գործով հետազոտվեցին գործում եղած ապացույցները եւս ըստ հաջորդականության այսօր պետք է հետազոտվեին ինչպես տուժողների հագուստները այնպես էլ՝ գործով էական նշանակություն ունեցող դանակը, «Մակարով» ատրճանակի փամփուշտներն ու պարկուճները, ինչպես նաեւ գաղտնալսումները: Ինչ վերաբերում է զենքին, ապա դա փորձագիտական կենտրոնում է:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ համապատասխան կրիչներ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների լազերային սկավառակները եւ մի քանի փաթեթներ բերված չեն նիստերի դահլիճ: Դատավորն ասաց, որ նիստերի դահլիճ բերված իրեղեն ապացույցները կհետազոտեն, որից հետո ընդմիջում կհայտարարեն չբերված ապացույցների հարցը կարգավորելու համար:

Մինչ իրեղեն ապացույցների զննությանն անցնելը Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց թույլատրել լրագրողներին տեսանկարահանել իրեղեն ապացույցները, ինչը դատավորը բավարարեց: Նման խնդրանքով պաշտպանական կողմին դիմել էին լրագրողները, քանի որ պաշտոնական կողմի առարկության «շնորհիվ» է, որ սույն գործով նիստերը ո՛չ տեսանկարահանվում են, ոչ էլ՝ լուսանկարվում:

Առավել մանրամասն՝armtimes.com-ում

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: