Հայտնաբերել են ժամկետանց թարմ հավ ու կարագ, ձուկ, քաղցրաբլիթ ու սալ /տեսաշար/

Feb 20, 2018 Comments Off on Հայտնաբերել են ժամկետանց թարմ հավ ու կարագ, ձուկ, քաղցրաբլիթ ու սալ /տեսաշար/

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Վանոնա» խանութում (Ա/Ձ Նորայր Թովմասյան) հայտնաբերվել եւ իրացումից հանվել են մակնշման խախտումներով, ինչպես նաեւ ժամկետանց սննդամթերք:ՍԱՊԾ մամուլի հաղորդագրության համաձայն, վերահսկողության շրջանակում պարզվել է, որ վաճառակետում իրացվող «Սկումբրիա» տեսակի ձուկը, քաղցրաբլիթը, «Շպիկ» տեսակի հունգարական սալը, ադի բուդին (pop corn) «Բրոյլեր» տեսակի թարմ հավը եւ նոր-զելանդական կարագը ժամկետանց են:Արձանագրվել է մակնշման խախտումներով սննդամթերքի իրացում (թռչնամիս, «Սկումբրիա» տեսակի ձուկ, քաղցրաբլիթ, ձու, կարագ, շոգեխաշած տավարի միս, «Կալվե կլասիկ» մայոնեզ եւ բուսասերուցքային մածուկ):Մակնշման անհամապատասխանությամբ սննդամթերքի վաճառքը կասեցվել է, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է սննդամթերքի իրացումը կազմակերպել օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: