Արգելված մացառախոզ է որսացել

Feb 20, 2018 Comments Off on Արգելված մացառախոզ է որսացել

Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։
Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։

Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը որսացել է անտառում լարած թակարդով։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: