«Ձեր մատն է կոտրված».Բաբկեն Արարքցյանը՝այսօրվա իրավիճակի մասին

Feb 21, 2018 Comments Off on «Ձեր մատն է կոտրված».Բաբկեն Արարքցյանը՝այսօրվա իրավիճակի մասին

« Հայ ազգային կոնգրեսի» հանրահավաքին՝ նվիրված արցախյան շարժման 30 ամյակին,Արամ Մանուկյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ Ղարաբաղ կոմիտեին,- «Ղարաբաղ կոմիտեն այնքան վստահության այնպիսի պահուստ ուներ, որը հերիքեց ոչ միայն շարժման, այլև պատերազմի տարիներին»:

Հայաստանի անկախությունը անհակադարձելի է,հայտարարեց  ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։

Խոսելով Հայաստանի երեք Հանրապետությունների մասին՝ նա նշեց. «Առաջինը Հանրապետությունը ստեղծվեց սպոնտան ձեւով, Առաջին աշխարհամարտի եւ Ռուսաստանի հեղաշրջման հետեւանքով, Երկրորդ Հանրապետությունը Ռուսաստանի ագրեսիայի շնորհիվ կարմիր բանակը մտավ եւ հաստատեց բոլշեւիկյան ռեժիմ։ Երրորդ Հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձեւով»,- ասել է նա եւ հավելել. «Հաշվի առնելով այսօրվա Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները, համոզված եմ, որ ապահովված են մեր անկախության նկատմամբ ցանկացած ոտնձգությունից։ Անկախությունը անհակադարձելի է»։

Բաբկեն Արաքցյանը իր ելույթը եզրափակեց անեկդոտով,-«մեկը գալիս է բժշկի մոտ և գանգատվում է, որ իր մարմնի բոլոր մասերը ցավում են բժիշկն ասում է՝ մատն է կոտրված»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: