ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխաններ չունի ուղիղ հարցերին

Feb 20, 2018 Comments Off on ՀՀ Արդարադատության նախարարությունը պատասխաններ չունի ուղիղ հարցերին

«Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Է. Ե.-ն մի շարք առողջական խնդիրներով գտնվում է խոնավ կարանտինային խցում: Նրա փոխանցմամբ՝ խցի խոնավությունը բացասաբար է անդրադառնում իր առողջական վիճակի վրա, իսկ բուժմաս տեղափոխելու դիմումը ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Եղիազարյանը մերժել է:Սրա մասին Է. Ե.-ն հայտնել է 2017 թ. հոկտեմբերի 27-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղած դիմումում:Կալանավորն անդրադարձել էր նաև ՔԿՀ-ում տրամադրվող սննդի որակին և նշել, որ այն սահմանված չափորոշիչներին չի համապատասխանում:Դիմումի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ. նոյեմբերի 8-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին՝ Է. Ե.-ի խախտված իրավունքները վերականգնելու և դիմումում նշված մյուս հանգամանքներն ստուգելու ու խախտում կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով:Չնայած դիմումում բարձրացված հարցերի բովանդակությանը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությանը պատասխանել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ Արա Հովհաննիսյանը: 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված իր պատասխանում վերջինս նշում է, թե ինչ հետազոտություններ է անցել Է. Ե.-ն, և ինչ բուժում է նշանակվել:Ընդ որում՝ հիշատակված հետազոտությունների գերակշիռ մասն իրականացվել է կալանավորի՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ներկայացրած դիմումից հետո: Բայց կարանտինային խցի պայմանների ու կալանավորի առողջության վրա դրա ունեցած ազդեցությանը Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետի պատասխանում անդրադարձ չկա:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: