ՀԱԿ-ի տոնական հավաքը՝ Ազատության հրապարակում.ՈՒՂԻՂ

Feb 20, 2018 Comments Off on ՀԱԿ-ի տոնական հավաքը՝ Ազատության հրապարակում.ՈՒՂԻՂ

Փետրվարի 20-ին, ժամը 18։00-ից Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կազմակերպում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք։

Հրապարակում կներկայացվեն Շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։ Կլինեն ելույթներ, կհնչի երաժշտություն եւ Շարժման շեփորը։

Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։ Միջոցառման սկիզբը փետրվարի 20-ին ժամը 18.00-ին։

Մեր պատմության հերոսական այս դրվագին նվիրված միջոցառմանը հրավիրում ենք մասնակցելու Ղարաբաղյան շարժման ղեկավարներին, ակտիվիստներին, երիտասարդ սերնդին, բոլորին։

Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաեւ փետրվարի 21-ին եւ 22-ին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: