Սարալանջի փողոցում բախվել են Mercedes-ն ու BYD-ը, այնուհետև թիվ 10 երթուղու ГАЗель-ը, Mercededes-ն ու Opel-ը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Feb 20, 2018 Comments Off on Սարալանջի փողոցում բախվել են Mercedes-ն ու BYD-ը, այնուհետև թիվ 10 երթուղու ГАЗель-ը, Mercededes-ն ու Opel-ը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 18-ին ավտովթարներ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Սարալանջի փողոցում նախ բախվել են Mercedes մակնիշի 35 GP 133 համարանիշի և BYD մակնիշի 33 UT 114 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև կարճ ժամանակ անց թիվ 10 երթուղին սպարակող ГАЗель մակնիշի 1303 Տ համարանիշի, Opel մակնիշի 35 PA 717 համարանիշի և Mercedes մակնիշի 35 AC 843 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Արտակ Ավագյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: