Սիրիայում Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել

Feb 20, 2018 Comments Off on Սիրիայում Իրանը ևս մեկ գեներալ է կորցրել

Սիրիայում ահաբեկիչների բացած կրակի հետևանքով սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Մոստաֆա Զահեդին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը։

Զահեդին Իրանի Սպահան նահանգի Առան Բիդգոլ քաղաքից էր, իրանա-իրաքյան պատերազմի մասնակից։

Նշենք, որ Սիրիայում Իրանը կորցրել է արդեն 10-ից ավելի գեներալ։

Իրանը Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկն է, և չնայած Սիրիայում պարբերաբար Իրանի կողմից ուղարկված մարտիկներ են զոհվում՝ այնուամենայնիվ, իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում:

Իրանցի պաշտոնյաները նշում են, որ Թեհրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ։ Գրում է razm.info-ը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: