«Աթեշյանը շատ լավ գիտեր Հացպանյանի վիճակի մասին, դրա համար էլ շտապեց Հայաստան գալ ու խայտառակ հայտարարություններ անել». ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակից (video)

Feb 21, 2018 Comments Off on «Աթեշյանը շատ լավ գիտեր Հացպանյանի վիճակի մասին, դրա համար էլ շտապեց Հայաստան գալ ու խայտառակ հայտարարություններ անել». ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակից (video)

Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի ընթացքում որոշվել է՝ Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

Այս որոշումն անտարբեր չի թողել Հայաստանում մի շարք քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների ղեկավարների, որոնք անտարբեր չեն Պոլսո հայ համայնքի ճակատագրով: Եվ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի նիստի օրը ընդդեմ Աթեշյանի ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Մայր Աթոռ: Ակցիայի մասնակիցներից լրագրող Գոհար Արշակյանը նշում է, որ  իրենք նախաձեռնել են այս ակցիան, քանի որ Մայր Աթոռը ոչինչ չի անում, որպեսզի պաշտպանի օրենքով ընտրված Գարեգին Բեկչյանի իրավունքները՝ պատժելով Արամ Աթեշյանին. «Պոլսահայությունը նվաստացուցիչ վիճակում է Աթեշյանի պատճառով: Դավանափոխ եղած միլիոնավոր հայեր, երբ ուզում են դարձի գալ ու մկրտվել, Արամ Աթեշյանը չի խրախուսում դա, փոխարենը խրախուսում է խառնամուսնությունները»:

Գոհար Արշակյանի կարծիքով Աթեշյանը մատների վրա խաղացնում է թե՛ հայ առաքելական եկեղեցուն, թե՛ Թուրքիայի իշխանություններին:

Եզրափակելով իր խոսքը՝ Գոհար Արշակյանը նշեց, որ Աթեշյանը իմանալով, որ Սարգիս Հացպանյանը հիվանդ է,շտապեց Երևան գալ, խայտառակ հայտարարություններ անել,հետո վերադառնալ Թուրքիա և խառնել այնտեղի խաղաքարտերը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: