Դավիթ Հարությունյանը բացահայտում է.ինչու պաշտոնանկ արվեց Արթուր Օսիկյանը

Feb 20, 2018 Comments Off on Դավիթ Հարությունյանը բացահայտում է.ինչու պաշտոնանկ արվեց Արթուր Օսիկյանը

«Արթուր  Օսիկյանն իր աշխատած տարիների ընթացքում համակարգում բազմաթիվ նորամուծություններ է արել, ունեցել է շատ լուրջ ձեռքբերումներ, բայց, ինչպես եւ ցանկացած աշխատող մարդ, ունեցել է իր թերությունները»,- լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձավ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի պաշտոնանկությանը:

«Օրինակներով չեմ խոսի: Չկա այդպիսի մարդ, ով անթերի աշխատի, այդ թվում` ես եւ դուք: Ընդամենը երբեմն խնդիր ես դնում` փոխել անձին, որպեսզի նորովի մոտենան հարցին: Նույնը վերաբերում է ցանկացած պաշտոնատար անձի: Անձինք պետք է պարբերաբար փոխեն իրենց աշխատավայրը: Ես համարում եմ, որ պարոն Օսիկյանը շատ մեծ աշխատանք է կատարել, բայց ժամանակն էր՝ արդեն նորովի նայել այդ համակարգին, կատարել հաջորդ քայլերն առաջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը լրագրողների այն հարցին,թե կոնկրետ ինչ թերությունների մասին է խոսքը :

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: