Շուկան ակտիվացել է, գները՝ նվազել. Երևանյան բնակարանների «հանելուկը»

Feb 20, 2018 Comments Off on Շուկան ակտիվացել է, գները՝ նվազել. Երևանյան բնակարանների «հանելուկը»

«168 Ժամ» թերթը գրում է.2017 թվականին Երևանում վաճառվել է 10130 բնակարան։ 2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ աճել է 1943-ով կամ 24%-ով։ Համեմատության համար նշենք, որ հանրապետության մասշտաբով բնակարանների առքուվաճառքների թիվն աճել է 2407-ով կամ 20%-ով։ Այսինքն, բազմաբնակարան շենքերի շուկայի ակտիվացումն գրեթե ամբողջությամբ պայմանավորված է մայրաքաղաքով։

Ավելին ասենք, Երևանում բազմաբնակարան շենքերի առքուվաճառքի ցուցանիշն աճել է ոչ միայն 2016 թվականի համեմատ, այլև ռեկորդային է վերջին 10 տարիների կտրվածքով։Մայրաքաղաքում ավելի շատ բնակարան վաճառվել է նախաճգնաժամային 2007 թվականին՝ 10330։

Սա, իհարկե, համահունչ է 7.7%-անոց տնտեսական ակտիվության աճին։ Սակայն կա մի հակասություն։ Բնակարանային շուկայի նման աշխուժության դեպքում պետք է աճեին նաև բնակարանների գները, սակայն պաշտոնական վիճակագրությունը այլ բան է փաստում։  Մեկ տարվա կտրվածքով՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016-ի դեկտեմբերի համեմատ, թանկացել են միայն Կենտրոնում գտնվող բնակարանների գները և որոշ չափով՝ Նուբարաշենի։ Մյուս վարչական շրջաններում գները նվազել են։

Եթե հիմնվենք միայն այս տվյալների վրա և համարենք, որ դրանք ճիշտ են, ապա կարելի է եզրակացնել, որ պահանջարկը մեծացել է միայն Կենտրոնի (մի քիչ էլ Նուբարաշենի) բնակարանների նկատմամբ։ Ինչը կնշանակի, որ բազմաբնակարան շենքերի շուկայում գնում է ոչ միայն կենտրոնացում (Երևանում), այլև գերկենտրոնացում (Երևանի Կենտրոնում)։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: