Կանադայի պարային զույգն օլիմպիական չեմպիոն է դարձել

Feb 20, 2018 Comments Off on Կանադայի պարային զույգն օլիմպիական չեմպիոն է դարձել

23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի հաղթողը Կանադայի զույգն է:Կանադան ներկայացնող պարային զույգը՝ Տեսա Վիրտուն ու Սկոթ Մոիրը, գեղասահքի օլիմպիական չեմպիոն դարձավ 2 ծրագրերի արդյունքում համաշխարհային ռեկորդ սահմանելով: Այսօր՝ փետրվարի 20-ին, ազատ ծրագրում նրանք վաստակեցին 122.40 միավոր: Երեկ կարճ ծրագիրն ավարտել էին 83.67 միավորով, եւ ոսկին նվաճեցին ընդհանուր 206.07 միավորով, ինչը ռեկորդ է:

Երկրորդ տեղում ֆրանսիացիներ Գաբրիելա Պապադիկիս-Գիյոմ Սիզերոն զույգն է: Իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին ԱՄՆ մասնակիցները` Մայա Սիբուտան-Ալեքս Սիբուտան:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավելի հավաքածու:

Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: