Նոր մանրամասներ Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունից /տեսաշար/

Feb 20, 2018 Comments Off on Նոր մանրամասներ Վրացական փողոցում տեղի ունեցած պայթյունից /տեսաշար/

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Վրացական 10 շենքի 44 բնակարանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել է բակում կայանված 10-ից ավելի ավոտմեքենաներ և փլուզվել բնակարաններ: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև փրկարարներ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Արման Նալգրանյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Առաջին իսկ պահից ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: Ըստ նախնական տեղեկություններին պայթյունը եղել է գազից և անփությության հետևանքով: Նշված բնակարանը վերանորոգվում էր և տան տերը այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով վնասվել են են նաև 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հարկերի մի քանի բնակարններ և այնտեղ բնակվելը վտանգավոր, թե ով փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, այս պահին քաղաքացիներն էլ չգիտեն, պարզապես նրանք հայտնվել են փողոցում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: