Սիրիայի զորքերը «մի քանի ժամից» Աֆրինում կլինեն՝ թուրքերի դեմ պայքարելու. «ՍԱՆԱ»

Feb 19, 2018 Comments Off on Սիրիայի զորքերը «մի քանի ժամից» Աֆրինում կլինեն՝ թուրքերի դեմ պայքարելու. «ՍԱՆԱ»

Այսօր՝ փետրվարի 19-ին, Սիրիայի պետական «Սանա» գործակալությունը հայտնել է, որ «Սիրիայի ժողովրդական ուժերը» մի քանի ժամվա ընթացքում արդեն Աֆրինում կլինեն՝ Թուրքիայի ագրեսիայի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել է Հալեպում «ՍԱՆԱ»-ի թղթակիցը:

Սիրիայի կառավարությանը ենթակա ուժերը Աֆրինի տեղական ուժերի հետ միասին պետք է պայքարեն թուրքական ստորաբաժանումների դեմ: Աֆրինի տեղական ուժերը քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» են՝ YPG:

Հիշեցնենք, որ դեռևս երեկ՝ փետրվարի 18-ին, քրդական ուժերի խոսնակը հայտնել էր, որ փետրվարի 19-ին Սիրիայի կառավարական ուժերը կմտնեն Աֆրին՝ երկրի սահմանները թուրքական ուժերից քրդերի հետ համատեղ պաշտպանելու համար:

Առայժմ հայտնի չէ, թե քրդական և Սիրիայի կառավարական ուժերը ինչ պայմաններով են համաձայնության հասել:

Աղբյուրը՝ razm.info

Լուրեր, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: