Աթեշյանն իր եղբայր Էրդողանի հետ. ծաղրանկար

Feb 19, 2018 Comments Off on Աթեշյանն իր եղբայր Էրդողանի հետ. ծաղրանկար

Հիշեցնենք, որ օրերս բուռն քննարկումների առիթ դարձավ այն, որ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել էր օրակարգում, և որ  Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը վերադառնում իր նախկին դիրքին: Այժմ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը ստիպված է հեռանալ Ստամբուլից Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված գրությունից հետո։

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել:

Նամակում Բեքչյանը հիշեցրել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 25-ին Հոգևոր խորհրդի որոշմամբ, հաշվի առնելով պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակը, պատրիարքական աթոռը «թափուր» էր հայտարարվել և Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության հարցը կրկին հայտնվել էր օրակարգում: Նա նշել է, որ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրավերով պատրիարքական տեղապահի ընտրություններին մասնակցելու նպատակով ժամանել էր Ստամբուլ, որտեղ 2017 թվականի մարտի 15-ին 23 կողմ և 11 դեմ ձայնով ընտրվել էր տեղապահի պաշտոնում:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: