Ուշադրություն հիվանդներ. Մարտի 1-ից որոշ դեղեր դեղատներից բաց կթողնվեն միայն դեղատոմսի առկայության պարագայում

Feb 19, 2018 Comments Off on Ուշադրություն հիվանդներ. Մարտի 1-ից որոշ դեղեր դեղատներից բաց կթողնվեն միայն դեղատոմսի առկայության պարագայում

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, անդրադառնալով կառավարության որոշմանը, որի համաձայն՝ առաջիկայում Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով, հաստատեց, որ մարտի 1-ից հորմոնալ պրեպարատները, հակաբիոտիկները և կոդեին պարունակող դեղամիջոցները դեղատներից բացթողնվելու են միայն դեղատոմսով:

«Նոր օրենքով նախատեսվում է դեղերի բացթողման կարգ, ու եթե նախկինում դրանց վերահսկման մեխանիզմներ չեն եղել, ապա նոր օրենքով որոշակի վերահսկման գործառություներ է սահմանված է: Այսպիսով նախ բժիշկների համար դեղատոմսի դուրսգրումը կապահովի վերահսկողություն, որ նա ճիշտ դեղեր է նշանակել, իսկ հիվանդին էլ դեղատոմսի առկայությունը թույլ կտա օգտագործել ճիշտ դեղ՝ ստույգ քանակով: Դեղ վաճառելու պրոցեսից մենք ուզում ենք անցում կատարել դեղի բացթողման», – նշեց նա:

Ինչպես բացատրեց՝ պատճառներից մեկն էլ այն է, որ շատ հիվանդներ ինքնաբուժությամբ են զբաղվում՝  գնում են դեղատուն, տեղում գանգատվում և որևէ դեղ գնում ցավը մեղմելու համար:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: