Սիլվեստր Ստալոնեն մահացել է՞. The Sun-ը մանրամասնում է

Feb 19, 2018 Comments Off on Սիլվեստր Ստալոնեն մահացել է՞. The Sun-ը մանրամասնում է
Փետրվարի 19-ին «ВКонтакте» և այլ սոցցանցերում լուր է տարածվել հոլիվուդյան դերասան Սիլվեստր Ստալոնեի մահվան մասին։ Չհաստատված հաղորդագրություններում նշվել է, թե նա մահացել է քաղցկեղից, փոխանցում է Lenta.ru-ն։

Սակայն դա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին գրել է բրիտանական The Sun-ը՝ նշելով, որ համացանցում սկսել են նման խոսակցություններ տարածվել, մարդիկ էլ ցավակցական խոսքեր են հղում:

Պարբերականը գրում է, որ նմանատիպ լուրեր դերասանի մասին մի քանի անգամ տարածվել են, սակայն դերասանը ամեն անգամ հերքել է այն:

Այժմ, սակայն, դերասանը չի անդրադարձել իր մահվան մասին լուրերին:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: