«ԴԱՀԿ-ն ու ՃՈ-ն պարապած են միայն քաղաքացուց գումար գանձելու վրա». Արման Սուլեյմանյան (լրագրող) (video)

Feb 20, 2018 Comments Off on «ԴԱՀԿ-ն ու ՃՈ-ն պարապած են միայն քաղաքացուց գումար գանձելու վրա». Արման Սուլեյմանյան (լրագրող) (video)

Սերգեյ Դանիելյանը դատի է տվել ԴԱՀԿ-ին և շահել դատը: Վերջինիս իրավապաշտպան Տիգրան Սարգսյանը հորդորում է բոլորին չվախենալ գնալ հարկադիրի դեմ. «Այս դեպքը պետք է օրինակ լինի բոլոր քաղաքացիների համար, որպեսզի կարողանան մինչև վերջ պաշտպանել իրենց իրավունքները: Իմիջայլոց, ԴԱՀԿ-ի դեմ շատ գործեր կան, սա միակ գործը չէ»:
Լրագրող Արման Սուլեյմանյանն էլ վստահ է, որ ձու գողացողը, գետաձի էլ կգողանա և ԴԱՀԿ-ի համար նշանակություն չունի իրենք գումարը գանձում են պետբյուջեից, թե քաղաքացուց. «ԴԱՀԿ-ն պարապած է միայն գումար գանձելու վրա: Սերգեյ Դանիելյանի գործով ԴԱՀԿ-ն վերադարձրել է 36 հազար դրամ, 25 հազար դրամ կազմում է փաստաբանի ծառայությունները, 16 հազար դրամ էլ պետական տուրք են մուծել: Երբ Սերգեյ Դանիելյանը նրանց ասում էր, որ սխալ են, նրանք կարող էին խնդիրը տեղում լուծել, որ գործը չհասնի դատարան: Բայց այս մարդիկ երդում կերած են, որ ցանկացած գումար մինչև վերջին դատական ատյանը ծախսեն»:
Եվ վերջում լրագրողը հավելեց, որ կառավարությունը, վարչապետը քաղաքացիների տուգանքներով երբեք չեն զբաղվի, դրա փոխարեն պետք է դիմել փաստաբանների:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: