Կիևի ոստիկանությունն ազատ է արձակել հայ գործարարին. որքան գումար են պահանջել հանցագործները

Feb 19, 2018 Comments Off on Կիևի ոստիկանությունն ազատ է արձակել հայ գործարարին. որքան գումար են պահանջել հանցագործները

Կիևի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում ազատել է հայ գործարար Սուրեն Մամայանին, որի ազատ արձակման համար հանցագործները 500 հազար դոլար փրկագին էին պահանջել: Այս մասին հաղորդում է Интерфакс Украина-ն:

Գործարարին առևանգել էին Կիևի Օբոլոնսկի թաղամասում: Ոստիկանությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները 11 օր շարունակ փորձել են ազատել պատանդին: Ազգային ոստիկանության Կիևի գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ արդեն հաջողվել է նրան ազատել, ինչպես նաև ձերբակալվել է մի քանի մարդ, որոնք գտնվել են դեպքի վայրում:

Հանցագործներն Ուկրաինայի քաղաքացիներ են, և ավելի վաղ նրանցից մի քանիսը խնդիրներ են ունեցել օրենքի հետ:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: