Չհակադրել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները. լավրով

Feb 19, 2018 Comments Off on Չհակադրել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները. լավրով
Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ Սերբիայի հարաբերությունները հակադրելը ճիշտ չէ: Այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում РИА Новости-ն:

«Մենք որեւիցե խնդիր չենք ստեղծում ընդհանուր տնտեսական տարածության առավելագույնս բացահայտ ընդարձակման տեսակետից: Ես ճիշտ չեմ համարում Եվրամիության հետ հարաբերությունները հակադրել այն հարաբերություններին, որոնք տարածաշրջանի երկրները, նախեւառաջ, Սերբիան, զարգացնում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ»,-հայտարարել է Լավրովը սերբական ԲԵՏԱ գործակալությանը տված հարցազրույցում:
Նախարարը հիշեցրել Է, որ ՌԴ-ի և Սերբիայի միջև գործում է ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը. «Մի քանի ամիս առաջ Բելգրադի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև բանակցություններ են սկսվել այն բանի շուրջ, որ համանման գոտի ստեղծվի Սերբիայի և ԵԱՏՄ-ի միջև: Ինձ թվում է, որ դա պրագմատիկ ու բաց մոտեցում Է Բելգրադի կողմից, որը ձգտում Է օգտագործել Արևմուտքի և Արևելքի առավելությունները»,- հավելել Է Սերգեյ Լավրովը:
Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: