Իրանում գտել են կործանված ինքնաթիռի բեկորները

Feb 19, 2018 Comments Off on Իրանում գտել են կործանված ինքնաթիռի բեկորները

Մասնագետները հայտնաբերել են իրանական մարդատար ինքնաթիռի բեկորների մի մասը, որը կործանվել է փետրվարի 18-ին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին:

«Ինքնաթիռի բեկորների մի մասը հայտնաբերվել է Դենգեզլյու շրջանի հարեւանությամբ: Աղետի վայրում աշխատում են ալպինիստների խմբեր, որոնումներին մասնակցում է նաեւ բանակը: Մենք խնդրել էինք բանակին՝ որոնումներին օգնել ռազմական ուղղաթիռներով, քանի որ աղետյալ ինքնաթիռի հայտնաբերման նախորդ փորձերը հաջողություն չեն ունեցել»,-նշել է Իսլամական Հանրապետության տրանսպորտի նախարարության մի աղբյուր

Aseman Airlines ավիաընկերության՝ Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ATR-72 ինքնաթիռում եղել 1 66 մարդ՝ 60 ուղեւոր, այդ թվում՝ մեկ երեխա, եւ անձնակազմի վեց անդամներ: Նրանք բոլորն էլ զոհվել են:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: