ԿԳ նախարարը դեմ է ԵՊՀ գիտխորհրդի որոշմանը

Feb 19, 2018 Comments Off on ԿԳ նախարարը դեմ է ԵՊՀ գիտխորհրդի որոշմանը

Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով խնդրին, որ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում զգալիորեն նվազել են «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերը, նշեց, որ արտասահմանյան գրականության ժամերը չեն կարող պակասել, որովհետև դա շատ անհրաժեշտ է: « Ես մասնագիտորեն չեմ տիրապետում, բայց եթե մենք դպրոցում չանցնեինք անգլիական կամ ամերիկյան գրականություն անգլերենով, հավատացեք, շատ բան կպակասեր լեզվական մտածողությունից: Մենք պետք է այնպես անենք, որ լեզուն երեխաներին և ուսանողներին գրավի: Իսկ գրավելու ավելի լավ ձև, քան գրականությունն ու արվեստն են, չկա»,-ասաց Լևոն Մկրտչյանը:

ԵՊՀ գիտխորհուրդը որոշել էր զգալիորեն ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասաժամերը, և ֆակուլտետը կոչվելու է լեզուներ և հաղորդակցություն։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: