«Ես նեղվում եմ, որ պետական մարմինների անօրեն գործող աշխատակիցներին չեմ կարող գոնե կտտցնել կամ էլ բլդուղ անել». Սերգեյ Դանիելյան (video)

Feb 21, 2018 Comments Off on «Ես նեղվում եմ, որ պետական մարմինների անօրեն գործող աշխատակիցներին չեմ կարող գոնե կտտցնել կամ էլ բլդուղ անել». Սերգեյ Դանիելյան (video)

«Ես ուզում եմ մեր իշխանությանը տեղյակ պահել՝ ես գող եմ բռնել»,- այսօր Հայելի ակումբում ասաց դերասան «ՔԱՔ» կուսակցության ղեկավար Սերգեյ Դանիելյանը:
Սերգեյ Դանիելյանը դատի է տվել ԴԱՀԿ-ին: Դերասանը նշեց՝ հաշվի առնելով, որ վարչապետը, նախագահը տեղեկացված չեն ԴԱՀԿ-ի այլանդկանություններից, որոշել է վերջիններիս օգնել. «ԴԱՀԿ-ն ինձանից մոտավորապես 30 հազար դրամ փող է գողացել: Փաստաբանիս հետ դիմեցինք դատարան, շահեցինք դատը և ԴԱՀԿ-ն վերադարձրեց ինձանից գողացված գումարը»:
Սերգեյ Դանիելյանը չգիտի, թե ո՞վ է գողը՝ ԴԱՀԿ-ի պե՞տը, կամ էլ ուղղակի աշխատակիցները, բայց մի բանում վստահ է, որ, լինելով իշխանամետ քաղաքացի, պատրաստ է միշտ լինել իշխանության կողքին ու բացահայտել նման գողությունները:
Եզրափակելով իր խոսքը՝ դերասանը խնդրանքով դիմեց նախագահին ու վարչապետին, որ եթե անգամ անբարեխիղճ աշխատողներին պատժելու օրենք չեն ընդունում, գոնե քաղաքացիներին կտտցնելու կամ էլ բլդուղ անելու հնարավորություն տան:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: