«Արմեն Սարգսյանի հետ նույն մեքենայով ենք վերադարձել Հայաստան. մանրամասներ զրույցից». Գառնիկ Իսագուլյան (video)

Feb 20, 2018 Comments Off on «Արմեն Սարգսյանի հետ նույն մեքենայով ենք վերադարձել Հայաստան. մանրամասներ զրույցից». Գառնիկ Իսագուլյան (video)

Այսօր Հայելի ակումբում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արմեն Սարգսյանի գործունեությունից, մասնավորապես՝ վերջին շրջանում Արցախի հանրապետություն այցելությունից, նշեց, որ Արմեն Սարգսյանը հրաշալի տիրապետում էր Արցախի թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներին. «Արցախում տպավորությունները բավականին բարձր էին, պայմանավորված Արմեն Սարգսյանի այցելությամբ: Հանդիպման ժամանակ, Արցախի ղեկավար կազմը հորդորում էր Արմեն Սարգսյանին ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը» :
Գառնիկ Իսագուլյանը ընդգծեց, որ հանդիպման ժամանակ որևէ հարց չի եղել, որի մասին չխոսեն, իսկ Հայաստան վերադարձի ճանապարհին, նրա հետ նույն մեքենայում են եղել և ճանապարհին քննարկել են նաև կրթությանն ու գիտությանը վերաբերող խնդիրներ:
Բանախոսի կարծիքով գործող նախագահ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ է գնահատել ժամանակաշրջանը, գնալով կադրային լուրջ փոփոխությունների, այսկերպ առաջ բերելով նոր, ժամանակակից մտածողության տեր մարդկանց, ի դեմս Արմեն Սարգսյանի:

Մանրամասները՝ տեսանյությում.

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: