Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. սպանել են ազգականին. մանրամասներ, լուսանկարներ

Feb 18, 2018 Comments Off on Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. սպանել են ազգականին. մանրամասներ, լուսանկարներ

Ինչպես գրել էր Shamshyan.com-ը՝ փետրվարի 18-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշալույս Գևորգյանի), ոստիկանության Կապանի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Կապանի քննչական բաժնի (բաժնի պետ՝ Արա Դարբինյանի) գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ:

Կասկածյալ Ս. Կարապետյանը, կասկածյալ Մհեր Մանուչարյանի քեռին է: Վերջինս էլ մահացած Վ. Մանուչարյանի եղբոր տղան է:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: