Դաղստանում տոնակատարության ժամանակ կրակահերթ է բացվել. կա 5 (տեսանյութ)

Feb 18, 2018 Comments Off on Դաղստանում տոնակատարության ժամանակ կրակահերթ է բացվել. կա 5 (տեսանյութ)

Դաղստանում, Կիզլար քաղաքում տեղի 22-ամյա բնակիչներից մեկը կրակահերթ է բացել մասլենիցայի (բովանդակությամբ հայկական բարեկենդանի նման) տոնակատարությունների ժամանակ: Նախնական տվյալներով, զոհվել է 5 հոգի, վիրավորվել են եւս 6-ը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Պարզվել է հարձակվողի ինքնությունը (որն արդեն չեզոքացվել է). դա 1995 թվականին ծնված տեղի բնակիչն էր»,- հայտնել են քննչական վարչությունում:

Քննչական կոմիտեն քրեական դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: Բացի այդ, հանցագործի մոտ հրացան, փամփուշտներ եւ դանակ է հայտնաբերվել, նշել է գործակալության զրուցակիցը:

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: