Ստամբուլահայ համայնքը դատարանի միջոցով պետությունից հետ է ստացել պատմական «Սանասարյան հան»-ի շենքը

Feb 18, 2018 Comments Off on Ստամբուլահայ համայնքը դատարանի միջոցով պետությունից հետ է ստացել պատմական «Սանասարյան հան»-ի շենքը

Ստամբուլի վճռաբեկ դատարանը որոշել է Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հան» կոչվող հայտնի կառույցը վերադարձնել հայ համայնքին: Այս մասին հաղորդել է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ժամանակը»:

Երկար ժամանակ որպես հյուրատուն ծառայած պատմական կառույցը տարիներ առաջ պետականացվեց, Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացուցչությունը հարցով դատարան դիմեց 2014 թվականին:

Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան:

«Սանասարյան հան»-ը կառուցված և կտակված է եղել Էրզրումի հայտնի «Սանասարյան» հայկական վարժարանի ուսանողներին, վարժարանը դադարել էր գործել 1915 թվականի ցեղասպանությունից հետո:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: