Խոշոր ավտովթար Աշտարակում. բախվել են գլխավոր ինժեների «Mercedes»-ն ու ԳԱԶ-3110-ը. նկար

Feb 18, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Աշտարակում. բախվել են գլխավոր ինժեների «Mercedes»-ն ու ԳԱԶ-3110-ը. նկար
Այսօր, փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 48-ամյա Գևորգ Բաղդասարյանի վարած Գազ-3110 մակնիշի 30 ՕՍ 786 համարանիշի և Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի բնակիչ, 36-ամյա Արամայիս Անթանյանի վարած «Mercedes» մակնիշի 75 DP 500 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3110-ի վարորդ Գ. Բաղդասարյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ՝ 48-ամյա Նվարդ Օհանյանը, 9-ամյա Նարե Բաղդասարյանը, 10-ամյա Դավիթ Օհանյանը, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչ, 20-ամյա Կարինե Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Անթանյանը «Տուն 1» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներն է, վիրավորներից Ն. Բաղդասարյանն ու Դ. Օհանյանը սովորում են Սասունիկ գյուղի հիմնական դպրոցի 4-րդ և 3-րդ դասարաններում, իսկ Կ. Մինասյանը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: 3110-ի վարորդն ու ուղևորները ազգականներ են:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: