Տիգրան Բալայանը՝ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին

Feb 18, 2018 Comments Off on Տիգրան Բալայանը՝ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին

Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին իր Twitter-ի է էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,– ասվում է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Իրանում ինքնաթիռ է կործանվել, որում գտնվել է 60 մարդ: Ինքնաթիռը, որն իրականացնում էր Թեհրան-Յասուջ չվերթը, վթարի է ենթարկվել Իրանի Սեմիրոմ քաղաքի մոտակայքում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: