Խոշոր վթար Իսակովի պողոտայում. կան վիրավորներ

Feb 17, 2018 Comments Off on Խոշոր վթար Իսակովի պողոտայում. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ թիվ 25 հասցեում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է պատին, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Lada Priora» մակնիշի 81 SX 008 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գազի հաշվիչին և ճնշման կարգավորիչին, այնուհետև բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով 1996 թ. ծնված Մ. Ս.-ը հոսպիտալացվել է, իսկ 1997 թ. ծնված Է. Օ.-ը, Ս. և Խ. Կ.-երը տեղի ուժերով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարները փակել են գլխավոր գազի կայանից դուրս եկող խողովակի փականը:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: