Արագածոտնի մարզում դպրոցի տնօրնեը մեղադրվում է ՀՀ-ից բացակայած աշակերտին ավարտական վկայական տալու մեջ

Feb 17, 2018 Comments Off on Արագածոտնի մարզում դպրոցի տնօրնեը մեղադրվում է ՀՀ-ից բացակայած աշակերտին ավարտական վկայական տալու մեջ

Արագածոտնի մարզում դպրոցի տնօրենը հայտնվել է դատարանում աշակերտին կեղծ ավարտական վկայական տալու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Լուսակն համայնքի հիմնական դպրոցի տնօրեն Տաթեւիկ Մնացականյանը 9-րդ դասարանի աշակերտի կողմից Հայաստանից բացակայելու, փաստացի կրթություն չստանալու եւ ավարտական քննություններ չհանձնելու պայմաններում, նույն դպրոցի մի խումբ ուսուցիչների օժանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ եւ գրառումներ է մտցրել ավարտական քննական արձանագրություններում եւ դասամատյաններում: Այս հիմքով էլ նա աշակերտին տրամադրվել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ ավարտական վկայական:

Տաթեւիկ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գործը քննվելու է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: